Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է քննարկել հանրապետության քաղաքներում խնդրահարույց էներգետիկ աղբյուրները պետական սեփականություն վերադարձի հնարավորությունը։
Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է երկրի առաջնորդի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը՝ մեկնաբանելով վթարային իրավիճակը Պավլոդարյան մարզում Էկիբաստուզյան ջերմաէլեկտրակայանում։
Ըստ նրա՝ պետության ղեկավարը չափազանց անհանգստացած է Էկիբաստուզում բնակչության ջերմամատակարարման դադարեցման կապակցությամբ։ Պետության ղեկավարի կարծիքով՝ քաղաքացիների կենսապահովման դժվարություններ ստեղծելը և նրանց իրավունքների ոտնահարումն անթույլատրելի են։
Օգոստոսին Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը Էկիբաստուզյան ՋԷԿ-ում հայտնաբերել էր ջերմային խողովակաշարերի մաշվածության բարձր մակարդակ՝ 70 տոկոսից ավելի։ ՋԷԿ-ի ղեկավարությանը հանձնարարվել էր արագացնել վերանորոգման աշխատանքները։
Փոխանցում է tass.ru-ն։