‘Տոկաևը հինգ տարով ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը’

957

Հունիսի 9-ին Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը:

Պաշտոնակալման արարողությանը Տոկաևը երդում է տվել պետական՝ ղազախերեն լեզվով, աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա: «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Սահմանադրությանը և Ղազախստանի Հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները»: Այնուհետև հնչել է Ղազախստանի օրհներգը:

Ի դեպ, երդմնակալության նախորդ օրը և հենց նույն օրը Ղազախստանում համացանցի օգտատերերը կրկին սոցիալական ցանցեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ են ունեցել, չի աշխատել WhatsApp մեսենջերը:

Ավելի ուշ Ղազախստանի նախագահը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ տեղյակ չէ վերջին ժամանակները սոցցանցերի արգելափակումից և հավաստիացրել է, որ իրավապահ մարմիններին համապատասխան հանձնարարությունը կտրվի:

Փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Սպանվել է Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը. ՀԺ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը 41 տարուց ի վեր առաջին անգամ այցելում է Իրան’