Տոկաև․ ՀԱՊԿ զորակազմի դուրսբերումը կսկսվի երկու օրից

156

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորակազմի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օր հետո։

«Ընդհանուր առմամբ՝ հակաահաբեկչական գործողության սուր փուլն անցել է։ Բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է։ Այդ կապակցությամբ հայտարարում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ է ավարտվել։ Երկու օրից կսկսվի ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի փուլային դուրսբերումը, այն կտևի 10 օր»,- ասել է Տոկաևը՝ երեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում։

Նախագահը հայտարարել է, որ պետական հեղաշրջման փորձը Ղազախստանում տապալվել է, երկրի ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքը ձախողվել է։ «Մենք․ որպես միասնական ազգ, պահել ենք Ալմաթին և մյուս շրջկենտրոնները։ Կարճ ժամանակում դրանք կվերականգնվեն»,- ասել է պետության ղեկավարը։

Տոկաևը նշել է, որ Ղազախստանի վրա գրոհների համալիր ծրագիր է եղել, դրա վրա արհեստավարժ մարդիկ են աշխատել։ Նրա խոսքով՝ գրոհայինները մտադիր են եղել գրավել իշխանությունը երկրում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲուքինգհեմյան պալատը պատրաստվում է թագուհու Պլատինե հոբելյանին
Հաջորդ հոդվածըՄահացել է ԵԽ նախագահ Դավիդ Սասոլին