Տոկաև․ Ղազախստանը պատրաստ է իր շահերը պաշտպանել

151

Ղազախստանը պատրաստ է իր ազգային շահերը պաշտպանել ոչ միայն դիվանագիտական մակարդակում, այլև «շատ ավելի կոշտ դիրքերից», հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժաիր Տոկաևը։

«Մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր սրբազան անկախությունը»,- հայտարարել է նախագահը երկրի արևմուտքում հասարակայնության հետ հանդիպմանը։

Տոկաևը նշել է, որ վերջին ամիսներին երկրի տեղեկատվական համակարգերը կիբեռգրոհների են ենթարկվում։

«Նման դեպքերը հատկապես հաճախակի են դարձել ներկա քաղաքական կամպանիայի ընթացքում։ Մենք դա խստորեն կկանխենք՝ ընդհուպ մինչև ապատեղեկատվություն տարածելու արգելքը»,- հավելել է նա։

Ղազախստանում նոյեմբերի 20-ին արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված, որոնք նախաձեռնել է հենց Տոկաևը։ Նա նաև առաջարկել է պետության ղեկավարի պաշտոնում ժամկետների թիվը կրճատել ու դարձնել մեկ ժամկետ, սակայն այդ մեկ ժամկետը հինգ տարուց դարձնել յոթ տարի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըTwitter–ը հեռացված աշխատակիցների մի մասին խնդրել է վերադառնալ
Հաջորդ հոդվածըՊուշկով․ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային