‘Տոկիոյում տեղի ունեցավ «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպումը’

867

Այսօր ավելի քան 60 երկրների պատվիրակներ հավաքվել են Տոկիոյում՝ քննարկելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու հնարավորությունը քննարկելու համար, INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Պատվիրակների առջև ելույթ է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կոնտիրո Գեմբան, որը հայտարարել է սիրիական ճգնաժամից դուրս գալու համար միջազգային հանրության ջանքերը համախմբելու անհրաժեշտության մասին: «Բռնությունն արդեն շարունակվում է 20 ամսից ավելի, զոհերի թիվն անցել է 40 հազարից և շարունակում է աճել, երկրում հումանիտար ճգնաժամ է»,- հայտարարել է Գեմբան:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք, որ ճգնաժամը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողանում կատարել իր հիմնական պարտականությունները, ապա միջազգային հանրությանն անհրաժեշտ է գործել միասնաբար՝ բռնությանը վերջ դնելու համար»,- ավելացրել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի Սահմանադրական ասամբլեան հաստատել է սահմանադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ պարզվել է «Քարերի սիմֆոնիան» թալանողների ինքնությունը’