‘Տոկիոն ընդլայնում է «Իսլամական պետության» դեմ կռվողներին ցուցաբերվող օգնությունը’

827

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան «ահաբեկչության դեմ պայքարում չի հանձնվի» և ավելի կմեծացնի այն երկրների աջակցությունը, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

Շաբաթ օրը համացանցում հայտնվել է ճապոնացի լրագրող Կենձի Գոտոյի դաժան մահապատժի տեսագրությունը. նա ճապոնացի իսլամիստների կողմից մեկ շաբաթվա ընթացքում  սպանված երկրորդ  պատանդն էր:

Իսլամիստները հայտարարել են, որ այդ կերպ վրեժ են լուծում Ճապոնիայից այն բանի համար, որ նա օգնություն է ցուցաբերում ԻՊ-ի դեմ մարտնչող միջազգային դաշինքին:

47-ամյա Գոտոն Ճապոնիայում հայտնի անկախ լրագրող և կինոգործիչ էր, նա Սիրիա էր մեկնել անցյալ տարվա հոկտեմբերին, որպեսզի  իր հայրենակից Հարունա Յուկավային փորձի ազատել գրոհայինների ձեռքից, բայց ինքն էլ էր գերի ընկել:

Հարունա Յուկավայի սպանության տեսագրությունը համացանցում  հայտնվեց հունվարի 25-ին: Սակայն մինչև վերջին պահը հույս կար, որ Գոտոն կփրկվի, թեպետ ճապոնացի դիվանագետների բոլոր ջանքերը՝ կապ հաստատելու ԻՊ-ի հետ, ապարդյուն էին անցել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Միայն ընդվզման արդյունքում կառավարությունը հրատապ որոշում կայացրեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի իշխանությունները ազատել և արտաքսել են «Ալ-Ջազիրայի» լրագրողին’