‘
2020-ի Օլիմպիական խաղերի անցկացման երեք թեկնածու քաղաքներից՝ Մադրիդ, Ստամբուլ, Տոկիո ընտրվեց Տոկիոն:
Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահը: Թեկնածու քաղաքներից պայքարից առաջինը դուրս է մնացել Մադրիդը, որը Ստամբուլի հետ հավաքել էր հավասար ձայներ, սակայն լրացուցիչ փուլում պարտվել էր:
Նշենք, որ Մադրիդն արդեն երրորդ անգամ է հայտ ներկայացրել, Ստամբուլը՝ 5-րդ, իսկ Տոկիոն՝ 2-րդ: Տոկիոյում օլիմպիական խաղեր անցկացվել են նաև 1964-ին: Հիշեցնենք նաև որ նախնական հավակնորդների թվում էր Բաքուն:
‘