Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան անհանգստացած են Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցության կապակցությամբ և կարծում են, որ դա կարող է բացասաբար ազդել խաղաղությանը և կայունությանը Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում։
Այդ մասին հաղորդել է ճապոնական ԱԳՆ-ն խորհրդակցությունների արդյունքում, որոնց մասնակցել են Ճապոնիայի ԱԳՆ Ասիայի և Օվկիանիայի վարչության տնօրեն Հիրոյուկի Նամաձուն, ԿԺԴՀ-ի գործերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սոն Կիմը և Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Կիմ Հոնը։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Հյուսիսային Կորեայում ներկայիս իրավիճակի, այդ թվում՝ վերջերս Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովի վերաբերյալ և մտահոգություն են հայտնել, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ապագա համագործակցությունը կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք ամբողջությամբ արգելում են զենքի և դրա հետ կապված այլ բաղադրիչների փոխանցումը Հյուսիսային Կորեային, ինչպես նաև՝ նրա կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։