Տոկիո-2020․ Թենիսի կանանց մենախաղի եզրափակիչի զույգը հայտնի է

822

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հայտնի դարձան թենիսի կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները։ Տիտղոսը կվիճարկեն Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրոուշովան եւ շվեյցարացի Բելինդա Բենչիչը։

Կիսաեզրափակիչում Մարկետա Վոնդրոուշովան 1 ժամ 5 րոպեում պարտության մատնեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինային՝ 6։3, 6։1։

Բելինդա Բենչիչի մրցակիցը կիսաեզրափակիչում ղազախ Ելենա Ռիբակինան էր, որը պարտվեց 6:7 (2:7), 6:4, 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։

Եզրափակիչն ու երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենան հուլիսի 31-ին։

Նախորդ հոդվածըԲայդենն առաջարկում է խթանել պատվաստումները
Հաջորդ հոդվածըԲելառուսում բողոքի ցույցերի առնչությամբ առնվազն 4,7 հազար քրեական գործ է հարուցվել