Տոկիո-2020. Մանուչարյանը և Բաչկովը՝ Հայաստանի դրոշակակիրներ

61

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

ՄՕԿ-ի և Տոկիո-2020-ի կազմկոմիտեի համատեղ որոշմամբ, պատվիրակությունները կունենան մեկական մարզիկ և մարզուհի դրոշակակիրներ: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում:

Նախորդ հոդվածըCovid-19-ն աշխարհում․ միլիոնավոր մահեր Հնդկաստանում, 50 մլն վարակակիր Եվրոպայում
Հաջորդ հոդվածըԻնչ եղանակ է աշխարհում