‘
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոմաս Մյուլերը հայտարարել է, որ դեմ չէ «Բարսելոնայի» հետ խաղալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում:
«Դժվար թե որեւէ խելամիտ մարդ ցանկանա հանդիպել «Բարսելոնայի» հետ: Սակայն իմ կարծիքով, եթե «Բավարիան» մտադիր է նվաճել Չեմպիոնների լիգան, ապա մենք պետք է սեփական ձեռքերով մրցաշարից դուրս մղենք գլխավոր հավակնորդին»,- Մյուլերի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
‘