‘Տոնական օրերին ԱՄՆ-ն ալեկոծվում է նոր փոթորիկներից’

559

Սուրբ Ծննդյան օրերին վատ եղանակն ամբողջովին պատել է Ամերիկայի հարավային հատվածը, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Տեխասով, Արքանզասով, Օքլահոմայով, Միսիսիպիով, Լուիզիանայով և Ալաբամայով անցած ձնաբուքը տոնական օրերին առանց էլեկտրականության է թողել 100 հազարից ավելի մարդու, որոշ քաղաքներում տներ են ավերվել: Եղանակային ծանր պայնանների հետևանքով, մասնավորապես՝ Օքլահոմա նահանգում, մի շարք ավտովթարներ են գրանցվել:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ բնության տարերքը կշարունակվի դեռ առնվազն մի քանի օր: Այսօր փոթորիկներ են սպասվում երկրի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ կաշառք ստանալու փաստով’
Հաջորդ հոդվածը‘«Կոնտակտ» վճարահաշվարկային համակարգը Հայաստանում արգելվել է’