‘ Տոնի Կրոս. ««Ռեալում» ոչ ոք իրեն աստղ չի համարում»’

684

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտատարել է, որ մադրիդյան ակումբում խաղացողներն աստղային հիվանդությամբ չեն տառապում: Գերմանացի ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ հիացած է թիմի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուով:

«Ես նրա հետ շատ եմ զրուցում, քանի որ նա անգլերենին շատ լավ է տիրապետում դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու տարիներից: Նրա մասին միայն դրական բաներ կարող եմ ասել: Նա լավ բնավորություն ունի: Իհարկե, շատերն այդպիսի հաջողության հասնելու դեպքում կթուլանային, սակայն Ռոնալդուն դա չի անում: Նա միշտ ցանկանում է հաղթել: Մեզանից ոչ ոք գոռոզ չէ: Մենք մի ընտանիք ենք, որտեղ աստղեր չկան: Թիմում ոչ ոք չի կարծում, որ ինքնուրույն կարող է հաջողության հասնել»,- Կրոսի խոսքերն է մեջբերում  Bild-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Լևանտե» 5-0․ Լեոնել Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Հետաքրքիր կլիներ Գվարդիոլայի հետ մարզչական դուետ կազմելու տարբերակը»’