‘«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչները կրկին հավաքվել էին «Արցախբանկի» դիմաց’

1446

Այսօր «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչները կրկին հավաքվել էին Սայաթ-Նովայի վրա գտնվող «Արցախբանկի» մասնաճյուղի դիմաց: Նրանք հանդիպում էին պահանջում բանկի սեփականատիրոջ հետ, սակայն ինչպես նախորդ ակցիաների ընթացքում, այս անգամ եւս ոստիկանները քաղաքացիներին թույլ չտվեցին ներս մտնել: Որոշ ժամանակ սպասելուց հետո բնակիչները փորձեցին ներխուժել բանկ, ինչի արդյունքում բախում սկսվեց նրանց եւ անվտանգության աշխատակիցների միջեւ:  

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: 

Նախորդ հոդվածը‘Կանանց եւ տղամարդկանց հավասարության մակարդակով Հայաստանը 103-րդն է աշխարհում ‘
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Փարիզի գագաթնաժողովը դրական քայլ էր’