‘
Լոնդոնի «Տոտենհեմը» մտադիր է կիսապաշտպան Գարեթ Բեյլին դարձնել ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Բեյլը նախորդ տարվա հունիսին «Տոտենհեմի» հետ մինչեւ 2016 թվականը գործող նոր պայմանագիր էր կնքել:
Այժմ ակումբը պատրաստ է բարձրացնել պայմանագրով նախատեսվա աշխատավարձը, որպեսզի Բեյլը չհեռանա թիմից: «Տոտենհեմը» ցանկանում է, որ ֆուտբոլիստը թիմում առնվազն մեկ մրցաշրջան եւս մնա: Բեյլի աշխատավարձը այդ դեպքում կարող է շաբաթական 75 հազար ֆունտից դառնալ 130 հազար:
Սակայն ինքը՝ Գարեթ Բեյլը ցանկանում է հանդես գալ Իսպանիայում, եւ «Տոտենհեմի» նոր առաջարկը կքննարկի միայն այն դեպքում, եթե թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղ զբաղեցնի լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի: Այս հարցում կողմերի միջեւ արդեն նախնական պայմանավորվածություն կա, հաղորդում է The London Evening Standard-ը:
Նշենք, որ Բեյլին ցանկանում են ձեռք բերել «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսը» եւ ՊՍԺ-ն:
‘