‘
«Տոտենհեմը» այս մրցաշրջանի ավարտից հետո՝ ամռանը, ծրագրում է նոր մարզադաշտ կառուցել: Նախատեսվում է, որ նոր մարզադաշտը կտեղավորի 56.000 հանդիսական, իսկ կառուցման համար կպահանջվի մոտ 400 մլն £:Հիշեցնենք, որ երկար ժամանակ «Տոտենհեմը» հավակնում էր հանդես գալ «Օլիմպիական» մարզադաշտում, որը կառուցվել էր Լոնդոնի Օլիմպիական խաղերի համար, սակայն մարզադաշտը հետագայում վարձակալվեց «Վեսթ Հեմի» կողմից:
‘