‘
Չնայած Լուկա Մոդրիչի անցկացրած հաջող մրցաշրջանին Մադրիդի «Ռեալը» գիտակցում է, որ շուտով խորվաթին փոխարինելու անհրաժեշտություն է առաջանալու:
Մադրիդցիները դիտարկում են «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին ձեռք բերելու տարբերակը, բայց լոնդոնյան ակումբը իր ֆուտբոլիստի դիմաց աստղաբաշխական գումարներ է պահանջում:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ անգլիական ակումբի ղեկավար Դանիել Լևին ակնկալում է 250 միլիոն եվրո ստանալ Էրիկսենի վաճառքից: Դանիացու պայմանագրի ժամկետը ուժի մեջ է մինչև 2020 թվականը:
Լուկա Մոդրիչը ևս «Ռեալ» էր տեղափոխվել «Տոտենհեմից»: Այն ժամանակ մադրիդցիները խորվաթի համար 35 միլիոն եվրո էին վճարել:
‘