‘«Տոտենհեմն» էլ է Մխիթարյանի հետ բանակցություններ վարում. Sky Sport’

1003

Անգլիական «Տոտենհեմն» էլ պայքարի մեջ մտավ Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Ըստ այդ աղբյուրի, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում լոնդոնյան ակումբի նոր տեխնիկական տնօրեն Ֆրանկո Բալդինիի հետ:

Մխիթարյանի տրանսֆերը «Տոտենհեմի» վրա կարող է արժենալ 22 միլիոն եվրո:

Նշենք, որ երեկ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի ժամանել «Շախտյոր» եւ մտադիր է լքել դոնեցկյան ակումբը:

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. Նարեկ Սարգսյանը՝ հուշարձանների ոչնչացման գործընթացի անմիջական մասնակից’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ–ի մասնագետ. Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի, բնակչությունը ծերանում է’