‘
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հայտնվել է «Տոտենհեմի» ու «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Ավելի վաղ տեղեկություն կար 25-ամյա կիսապաշտպանի նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին:
Մամուլում հաղորդվում էր, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն կապ հաստատել է ֆուտբոլիստի հետ, որը խոստովանել է, որ «Ռեալում» ինքը վստահություն չի զգում այն առումով, որ թիմն ունի իր կարիքը:
Հավանական տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 75 միլիոն ֆունտ (85.5 միլիոն եվրո):
Հիշեցնենք՝ 2017/18 մրցաշրջանում Իսկոն ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 խաղի՝ դառնալով 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
‘