‘«Տոտենհեմ»-ի ավագը բաց կթողնի ԱՊԼ-ի առաջիկա տուրը’

1452

«Տոտենհեմ»-ի դարպասապահ Հուգո Լյորիսը չի մասնակցի ԱՊԼ-ի 6-րդ տուրի՝ «Բրայթոն»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 22-ին: Այս մասին հաղորդում է «խթաններ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին շարունակում է ապաքինվել նախկինում ստացած ազդրի վնասվածքից:

Սպասվում է, որ լոնդոնցիների ավագը խաղադաշտ կվերադառնա ընթացիկ ամսվա վերջում:

Նշենք, որ վերջին 3 խաղերում «Տոտենհեմ»-ը 3 պարտություն է կրել:

Նախորդ հոդվածը‘ Բրազիլացի տաղանդը հայտնվել է «Բարսելոնա»-ի ու ՊՍԺ-ի դիտակետում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է, թե Ռոնալդուն ինչ է ասել մրցավար Ֆելիքս Բրիխին’