‘
«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտին քննադատել է այն ֆուտբոլիստներին, որոնք հաճախ են փոխում ակումբը: 39-ամյա Տոտին հռոմեացիների կազմում է ողջ կարիերայի ընթացքում:
«Հիմա ֆուտբոլիստները մի փոքր նմանվել են քոչվորների: Նրանք լսում են փողի ձայնը, ոչ թե սրտինը: Միգուցե հենց դա է իմ ու ներկայիս շատ ֆուտբոլիստների միջև տարբերությունը: Նրանք, ովքեր հետևում են իրենց սրտին, գնալով պակասում են: Եթե ես մտածեի միայն փողի մասին, ապա «Ռոման» դեռ 10 տարի առաջ կլքեի: Բայց ինձ համար հարցը փողերը չեն, այլ կիրքը: Ես միշտ սիրել եմ այս գույները և միշտ ուզել եմ կրել միայն այս մարզաշապիկը», — Տոտիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
‘