‘Տոտտի.«Աշխարհի ցանկացած ակումբ կցանկանար Ջերրարդին իր թիմում տեսնել» ‘

775

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին գովեստի խոսքեր է ուղղել «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդի հասցեին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան շարունակելու է MLS-ում` «Լոս Անջելես Գելեքսիում»:

«Ես Ջերրարդին ոչ միայն Անգլիայի, այլև աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում կնշեի, քանի որ նա կատարյալ խաղացող է, ով քանի դեռ երիտասարդ էր, վճռում էր խաղերի ելքը: Կարծում եմ` յուրաքանչյուրը կցանկանար նման մեծության կողքին խաղալ: Սթիվենը հրաշալի ֆուտբոլիստ է: Ըստ իս, աշխարհի ցանկացած ակումբ կցանկանար Ջերրարդին իր թիմում տեսնել,-Տոտտիի խոսքերը մեջբերված են «Ռոմայի» պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘«Պարի Սեն Ժերմենը»` Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ.«Ինձ համար գումարի չափը նշանակություն չունի»’