‘
«Ռոմա»-ն հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հեռացել է ակումբից:
«2016/17 մրցաշրջանում «Ռոմա»-ն Սպալետիի գլխավորությամբ ակումբի պատմության ընթացքում ամենաշատ միավորներն է վաստակել և գոլերը խփել: Մենք Լուչիանոյին ամենալավն ենք մաղթում իր հետագա կարիերայում», — իտալական ակումբի նախագահ Ջեյմս Պալոտայի խոսքերն է փոխանցում «գայլեր»-ի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոմա»-ն դիտարկում է «Սասուոլո»-ի գլխավոր մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի թեկնածությունը:
‘