Հայտնի են Տորոնտոյում ընթացող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները:
Քառորդ եզրափակչում հույն Ստեֆանոս Ցիցիպասը 2 սեթում՝ 6-1, 6-4 հաշվով պարտության մատնեց Կասպեր Ռուդին:
Ռայլի Օպելկան կրկին 2 սեթում՝ 6-3, 7-6 հաշվով առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ:
Դանիիլ Մեդվեդևը 3 սեթում՝ 2-6, 7-6, 7-6 հաշվով հաղթահարեց Հյուբեր Հուրկաչի արգելքը, իսկ Ջոն Իզները 7-6, 6-4 հաշվով հաղթեց Գաել Մոնֆիսին:
Եզրափակչի ուղեգրերը կվիճարկեն Մեդվեդև-Իզներ, Ցիցիպաս Օպելկա զույգերը:
Հիշեցնենք, որ հայազգի Կարեն Խաչանովը պայքարից դուրս է մնացել 1/8 եզրափակչում՝ պարտվելով Ցիցիպասին: