‘
Տուապսեի N5 միջնակարգ դպրոցում «տեղեկատվական թռուցկաժամեր» են մտցրել, որոնց ընթացքում աշակերտները պետք է պատմեն Առաջին ալիքով իրենց տեսած հաղորդումների մասին: Ըստ մտահղացման՝ երեխաները եթերը պետք է դիտեն կիրակի օրը և երկուշաբթի առաջին դասից առաջ պատմեն դրա մասին:
Շուտով պարզվել է, որ «քաղաքական թռւցկաժամեր» են մտցվել ոչ միայն այդ դպրոցում:
РИА “Новости” –ին նշում է, որ դպրոցներում քաղաքական տեղեկատվության դասաժամեր մտցնելու առաջարկներ նախկինում եղել են: Այսպես, Լենինգրադյան մարզից Օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովը մարտին առաջարկել էր կրթության նախարարին դպրոցներում սահմանել քաղաքական կրթության դասաժամ՝ համապատասխան մասնագետով: 2016 թ. Ուլյանովսկի մարզի կրթության պատասխանատուները հայտարարել են, որ մտադիր են դպրոցներում քաղաքական կրթության դասաժամեր սահմանել: Իսկ 2004 թ. ՌԴԿԿ խմբակցության պատգամավորներն առաջարկել են դպրոցական ծրագրում վերականգնել քաղտեղեկատվությունը, ընդ որում՝ շաբաթական երկու դասաժամով, և նույնիսկ քննություն սահմանել այդ առարկայից, սակայն նախաձեռնությունը չի պաշտպանվել մյուս պատգամավորների կողմից:
Փոխանցում է Interfax-ը:
‘