‘
Վերջին հինգ մրցաշրջաններում եվրոպական թոփ-առաջնություններում տուգանայիններից գոլի հեղինակ դարձած խաղացողներից լավագույն միջին ցուցանիշն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան: Վերջին անգամ իսպանացին ստանդարտ դիքրից մրցակցի դարպասը գրավել է տոներից առաջ «Լեսթերի» հետ խաղում: 2013/2014 թթ. մրցաշրջանից սկսած Մատան 22 անգամ է հարվածել տուգանայինից, հինգն ավարտվել են դարպասի գրավումով՝ 22.73 տոկոսը:
Հատկանշական է, որ լավագույն 20-ի մեջ բացակայում է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի անունը:
Մատայից հետո գալիս է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, որը 38 փորձից դիպուկ է գտնվել 8 անգամ՝ 21.05 տոկոսը:
Մնացած երեք տեղերը բաժին են հասել Ֆիլիպե Կոուտինյոյին, Մարկոս Ալոնսոյին ու Խամես Ռոդրիգեսին:
Հինգ մրցաշրջանում տուգանայիններից ամենաշատ գոլերը խփել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը: Բոսնիացին աչքի է ընկել 11 անգամ, ճիշտ է 76 փորձից միայն՝ 14.47 տոկոս և նրա անունը չկա նույնիսկ լավագույն տասնյակում:
|
Տուգանայիններից գոլի հեղինակ դարձած խաղացողներ. թոփ 20 |
|||
|
Խաղացող (ակումբ) |
Գոլեր |
Տուգանայիններ |
Տոկոսը |
|
20. Սուսո («Միլան») |
3 |
22 |
13.64 |
|
= Գաել Կակուտա («Ամյեն») |
3 |
22 |
13.64 |
|
= Վիսամ Բեն Յեդեր («Սևիլիա») |
3 |
22 |
13.64 |
|
17. Ուեյն Ռունի («Էվերտոն») |
4 |
29 |
13.79 |
|
16. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ») |
3 |
21 |
14.29 |
|
15. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») |
4 |
28 |
14.29 |
|
14. Զլատկո Յունուզովիչ («Վերդեր») |
5 |
35 |
14.29 |
|
13. Դավիդ Ալաբա («Բավարիա») |
6 |
42 |
14.29 |
|
12. Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս») |
11 |
76 |
14.47 |
|
11. Մարկուս Զուտներ («Բրայթոն») |
4 |
27 |
14.81 |
|
10.Մաուրիսիո Լեմոս («Սասուոլո») |
3 |
20 |
15 |
|
= Անրի Սևե («Նյուքասլ») |
3 |
20 |
15 |
|
= Սեյադ Սալիհովիչ («Համբուրգ») |
3 |
20 |
15 |
|
7. Մարվին Պլատենհարդտ («Հերտա») |
6 |
37 |
16.22 |
|
6. Ֆեդերիկո Վիվիանի (ՍՊԱԼ) |
5 |
30 |
16.67 |
|
5. Խամես Ռոդրիգես («Բավարիա») |
6 |
36 |
16.67 |
|
4. Մարկոս Ալոնսո («Չելսի») |
4 |
22 |
18.18 |
|
3. Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա») |
5 |
26 |
19.23 |
|
2. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») |
8 |
38 |
21.05 |
|
1. Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ») |
5 |
22 |
22.73 |
‘