‘Տուլայի ՃՏՊ. Քննարկվում է հիվանդների տեղափոխման հարցը’

793

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 6-ի բուժումը դեռևս շարունակում է Ռուսաստանի Դաշնությունում: «Բուժօգնության աշխատանքները շարունակվում  են ողջ ծավալով: Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը վնասվածքաբանության բաժանմունքում է: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվում է երկու հիվանդ, որոնց վիճակը  գնահատվում է կայուն ծանր: Քննարկվում է հիվանդերից մեկի  երկրորդ վիրահատության հարցը: 

Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Երևանում բուժվող բոլոր հիվանդներն արդեն դուրս են գրվել»,- փոխանցում է ԱՆ-ն:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ՔԿ. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան հրավիրել է այդ երկրում ՌԴ դեսպանին. ԶԼՄ-ներ’