‘
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա, հետաքրքրում է հերթական գերմանական ակումբին։
Ինչպես հայտնում է «Bild» պարբերականը, «Շալկե-04»-ի հետքերով Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել Դորտմունդի «Բորուսիան»։ Պարբերականի հաղորդմամբ, դորտմունդցիների ապագա գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արդեն համապատասխան առաջարկություն է արել Խեդիրային։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» Տուխելի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ։
Հիշեցնենք, որ երեկ «Բորուսիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
‘