‘Տուխելը դիմել է գիշերային ակումբների սեփականատերերի օգնությանը’

1373

ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը այցելել է մի շարք գիշերային ակումբներ, որոնցում պարբերաբար լինում եմ թիմի ֆուտբոլիատները, որպեսզի այդ հաստատությունների սեփականատերերի հետ հարաբերություններ հաստատի։ Այս մասին հաղորդում է Get French Football News-ը` հղում անելով France Football-ը։ Մասնագետը հույս ունի, որ իրեն կհայտնեն այն դեպքերի մասին, երբ իր սաները չափից ավելի երկար կնստեն գիշերային ակումբներում։ Այդպես նա կկարողանա ավելի լավ վերահսկել իր ֆուտբոլիստների վարքը խաղադաշտից դուրս։ Բացի դրանից, Տուխելը որոշել է ֆուտբոլիստներին արգելել խաղից հետո ուտել մակարոնեղեն, նրանց սննդակարգից հանել է ֆասթֆուդը, շաքարի բարձր պարունակությամբ կերակրատեսակները ու գազավորված ըմպելիքները։

Նախորդ հոդվածը‘Սանե. «Մահրեզը գերազանց խաղացող է ու իսկապես լավ մարդ»’
Հաջորդ հոդվածը‘Պավարի խփած գնդակը ճանաչվել է Մունդիալ-2018-ի լավագույն գոլ’