Տուխելը կարող է տեղափոխվել Մյունխեն

277

Թոմաս Տուխելը կարող է հեռանալ Անգլիայից և տեղափոխվել Գերմանիա։

Հավանական է, որ մինչև Սուրբ Ծնունդ «Չելսիի» նախկին գլխավոր մարզչի՝ Անգլիայում ժամանակավոր աշխատանքի թույլտվություն չի երկարաձգվի։ Այդ իսկ պատճառով, Տուխելը դիտարկում է Մյունխեն տեղափոխվելու տարբերակը, հայտնում է Bild-ը։

«Չելսին» սեպտեմբերի 7-ին հեռացրել է գերմանացի մասնագետին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Տուխելը շարունակում է ապրել լոնդոնյան թիմի մարզաբազայից ոչ հեռու, իսկ նրա դուստրերը սովորում են Սուրեի դպրոցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուխելը չի ցանկանում աշխատանքային երկար ընդմիջում տալ և հետաքրքրված է «Բավարիան» գլխավորելու տարբերակով, սակայն մյունխենյան ակումբի հետ քննարկումներ դեռ չի ունեցել, քանի որ ղեկավարությունը վստահում է Յուլիան Նագելսմանին։

Նախորդ հոդվածըԵԽ–ն Սախարովի մրցանակը հանձնել է Ուկրաինայի ժողովրդին և Զելենսկուն
Հաջորդ հոդվածըATP-ի թարմացված վարկանիշը