‘Տուխելը հույս ունի՝ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը’

1128

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույս է հայտնել, որ մի շարք ֆուտբոլիստներ կերկարաձգեն ակումբի ղեկավարության հետ պայմանագրերը: Խոսքը պաշտպաններ Մաթս Հյումելսի, Մարսել Շմելցերի, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի ու Իլկայ Գյունդողանի մասին:

-Շատ կհանգստանայինք, եթե նրանք երկարաձգեին «Բորուսիայի» հետ պայմանագրերը: Եթե նրանք դա չանեն, կխաղանք առանց կենտրոնական, եզրային պաշտպանության և կիսապաշտպանության: Այս պահին մենք հետևում ենք «A» ծրագրին: Ջանք չենք խնայում, որպեսզի այս ֆուտբոլիստները մնան մեզ մոտ,-Տուխելի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Հավելենք, որ Իլկայ Գյունդողանի պայմանագրի ժամկետը լրանալու է այս ամռանը, իսկ մյուս ֆուտբոլիստներինը՝ 2017 թվականի ամռանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով առաջնահերթ հետաքրքրված է «Յուվենտուսը»: 

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. ՙՄենք դեռ կարող ենք փրկել մրցաշրջանը՚’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես է Հենրիխ Մխիթարյանը վերադառնում նախկին մակարդակին’