‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովասանքով է խոսել թիմի նորեկ 19-ամյա Ուսման Դեմբելեի մասին և նրան հրավիրել է միասին դիտելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը։
-Ուսմանը շատ համեստ տղա է և հիանալի ֆուտբոլիստ։ Նա կփորձի հնարավորինս արագ հարմարվել թիմին և մեր խաղաոճին։ Եթե նա շարունակի խաղալ ու մարզվել մեծ ցանկությամբ, ամեն ինչ կստացվի։
Եթե Ուսմանը ցանկանում է դիտել Եվրոպայի առաջնության եզրափակիչը, կարող է գալ իմ տուն։ Ես հիանալի նրբերշիկներ կպատրաստեմ,-Տուխելի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
‘