‘
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է թիմի նորեկի՝ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին, ով վերջերս ազատ գործակալի կարգավիճակում լքեց «Յուվենտուսն» ու միացավ փարիզյան ակումբին։
«Ես Բուֆոնին գիտեի իր տված հարցազրույցներից մի քանիսով, երբ նա դեռ հանդես էր գալիս «Յուվենտուսում», իսկ հիմա կանգնած է իմ առաջ։ Նա ոչ միայն լեգենդ է, այլ նաև հիանալի մարդ։ Մարզչի համար շատ լավ է, որ թիմում կա Բուֆոնի նման հեղինակություն»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը
‘