‘Տուխել. «Ինձ համար «Բորուսիայի» պարտությունը «Քյոլնից» այդքան էլ մեծ հարված չէ»’

1275

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է արտագնա խաղից իր տպավորությունների մասին: Հիշեցնենք, որ ձմեռային հատվածի վերջին խաղում ռուրյան ակումբը 2-1 հաշվով պարտվեց «Քյոլնին»:

«Ինձ համար այս պարտությունն այդքան էլ մեծ հարված չէ: Իհարկե, ես կուզեի, որ թիմը 1-0 հաշվի ժամանակ իրացներ պահերից մեկը և վճռեր խաղի ելքը դեռ առաջին խաղակեսում, բայց չստացվեց: Երկրորդ խաղակեսում մենք արդեն այդքան էլ ագրեսիվ չխաղացին, իսկ «Քյոլնը» հակախաղի հաշվին կարողացավ բեկել խաղի ընթացքը: Բացի այդ, դուք երևի նկատեցիք, որ իմ ֆուտբոլիստները մի փոքր խամրել էին և այնպես թարմ չէին, ինչպես նախկինում», — Տուխելի խոսքերն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘ «Չելսի»-ն 20 մլն եվրո կվճարի՝ Դիեգո Սիմեոնեին թիմի գլխավորությամբ տեսնելու համար’
Հաջորդ հոդվածը