‘Տուխել. «Հենրիխը բոլորի համար օրինակ է ծառայում: Ինձ համար մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը»’

887

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերթական անգամ գովասանքով է խոսել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: 

-Նման ֆուտբոլիստի մասին կարելի է միայն երազել: Հենրիխը բոլորի համար օրինակ է ծառայում: Ինձ համար մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը: Ինքս ամեն օր նրանից սովորում եմ: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, նա դեռ լիովին ցույց չի տվել իր պոտենցիալը: Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի և շատ զգայուն անձնավորություն է,-Տուխելի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանալու է 2017 թվականին: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Ռեալի» և «Ատլետիկոյի» վրա տրանսֆերային արգելք է դրվել’
Հաջորդ հոդվածը‘Վացկե. «Գյոտցեին ու Լևանդովսկուն կարողացանք փոխարինել Մխիթարյանով ու Օբամեյանգով»’