‘
Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ որ կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Ուսման Դեմբելն արժանի է «Ոսկե գնդակ» ստանալուն.
«Դեմբելեն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ: Նա հիանալի է զարգացած տեխնիկապես: Երբ ավարտվի Մեսսի-Ռոնալդու դիմակայությունը, ապա նա կդառնա «Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդը»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը երեկ պաշտոնապես դարձել է կատալոնական ակումբի տրանսֆերային նոր ձեռքբերումը: Տեղափոխության արժեքը կազմել է 105 մլն եվրո:
‘