‘Տուխել. Նեյմարը չեմպիոն է’

1646

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորանշանակ մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին:

«Չեմ կարծում, որ նա հոգեբանական օգնության կարիք ունի: Այդ ամենն ուռճացված է: Իհարկե՛, ամբողջ Բրազիլիան հավաքականից ավելին էր սպասում՝ հատկապես Նեյմարից:

Ակումբում բոլորը ցանկանում են օգնել Նեյմարին, որպեսզի նա հնարավորինս շուտ մոռանա Մունդիալ-2018-ում գրանցած անհաջողությունը: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով կարողանում է անցնել դժվարությունների միջով: Նեյմարը չեմպիոն է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Արսենալ»Հենրիխ Մխիթարյան. «Չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Արսենալ»’
Հաջորդ հոդվածը‘AS. «Ռեալ»-ը սառեցրել է Ազարի նկատմամբ հետաքրքրությունը’