‘Տուխել. ««Տոտենհեմն» ինձ գերմանական թիմ է հիշեցնում»’

965

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Տոտենհեմի» հետ առաջին խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հիացմունքով է խոսել մրցակցի մասին:

-Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» խաղը տպավորում է: Մաուրիսիո Պոչետինոն միասնական թիմ է ստեղծել: Ֆուտբոլիստները լի են էներգիայով, ագրեսիվ են, սիրում են պրեսսինգի դիմել և մրցակցի կիսադաշտում հաղթում են անհատական պայքարում: 

«Տոտենհեմը» նաև հիանալի պաշտպանություն ունի, Պրեմիեր լիգայում խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ լավագույն արդյունքը հենց «Տոտենհեմն» ունի: Նրանք շատ ակտիվ, համակարգված ֆուտբոլ են խաղում և ուժեղ են անհատապես: Նրանք արժանի են Պրեմիեր լիգայի երկրորդ հորիզոնականին: 

«Տոտենհեմն» ինձ գերմանական թիմ է հիշեցնում: Նրանց խաղաոճի շատ տարրեր կարելի է տեսնել գերմանական թիմերում, դրա համար էլ Անգլիայում նրանք ոչ մեկի նման չեն,-ասել է Տուխելը:

«Բորուսիա»-«Տոտենհեմ» առաջին հանդիպումը կայանալու է մարտի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ հոդվածը‘Ուոլքոտ. «Փակ դռների հետևում առանց մարզչի հանդիպում ենք անցկացրել»’
Հաջորդ հոդվածը‘Էդվին վան դեր Սարը նորից դաշտ դուրս կգա’