«Տունը բանտ է դարձել»․ Ինչպես են ապրում աֆղանացի կանայք թալիբների օրոք

124

Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո «Թալիբան» շարժումը հայտարարեց, որ կմեղմացնի իր դիքորոշումը կանանց հանդեպ «իսլամական արժեքներին համապատասխան»՝ նրանց թույլ տալով աշխատել և կրթություն ստանալ։

Սակայն առայժմ Աֆղանստանի նոր իշխանությունները խոստումը չեն կատարում։

Աֆղանստանի բնակչուհիները BBC-ին պատմել են, որ այնքան վախեցած են, որ շաբաթներով դուրս չեն գալիս տներից։ Նրանք սպասում են, որ կկրկնվի 20-ամյա վաղեմության սցենարը, երբ կանանց կարող էին ծեծել «սխալ» փարանջայի համար կամ բանտ նետել առանց տղամարդու ուղեկցության տաքսի նստելու համար։

Կանանց մտավախությունները հաստատում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք պնդում են, որ շատ շրջաններում թալիբներն ուղղակի արգելում են աղջիկներին դպրոց գնալ, իսկ կանանց՝ տնից դուրս գալ։

Սեպտեմբերի 11-ին առնվազն երեք հարյուր կանայք, ոտքից գլուխ փարանջայով փաթաթված, ցույցի են հավաքվել Քաբուլի պետական համալսարանի լսարաններից մեկում։ Նրանք հայտարարել են, որ ճանաչում են նոր իշխանությունը և իրենց լիակատար պաշտպանված են զգում թալիբների կառավարման ներքո։ Նրանք դատապարտել են Արևմուտքին և նրանց, ովքեր համաձայն չեն հետևել իսլամական դրես-կոդին։ «Աֆղանստանից հեռացած կանայք չեն կարող ներկայացնել մեզ»,- ազդարարել է ցուցապաստառներից մեկը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըReuters. ԵՄ-ն ցանկանում է միատեսակ դարձնել լիցքավորող սարքերը
Հաջորդ հոդվածըՉԺՀ-ն և ԱՄՆ-ը պատերազմ չեն ցանկանում