‘
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն մոտ է «Օլիմպիակոս» տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացնում է Todo Mercao Web-ը, ֆուտբոլիստի գործակալը հայտնել է, որ Տուրեն Լոնդոնում բուժզննում է անցել:
Սպասվում էր, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմ»-ում, սակայն, ամենայն հավանականությամբ, Տուրեն առաջիկա ժամերին պաշտոնապես կդառնա «Օլիմպիակոս»-ի խաղացող:
‘