‘
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը մամլո ասուլիսում ստորագրել է լյուստրացիայի մասին օրենքը, հաղորդել է ИТАР-ТАСС-ը:
«Ստորագրելով այս օրենքը՝ ես դիմում եմ Ուկրաինայի նախագահին՝ խնդրելով այսօր իսկ անհապաղ ստորագրել այն: Եւ արդեն վաղն ևեթ օրենքը կմտնի ուժի մեջ»,- նշել է նա:
Սեպտեմբերի 16-ին Գերագույն ռադան օրենք է ընդունել «Իխանությունը մաքրելու մասին» կամ՝ օրենք լյուստրացիայի մասին: Փաստաթղթի համաձայն՝ լյուստրացիայի օբյեկտ են հանդիսանում բոլոր պետական ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները:
Ստուգումը չանցած են հայտարարվել նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության օրոք պաշտոններ զբաղեցրած բոլոր բարձրաստիճան չինովնիկները, իրավապահ մարմինների աշխատակիցները, պետծառայողներն ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, ովքեր «վնաս են հասցրել «Եվրամայդանի» մասնակիցների կյանքին, առողջությանը և ունեցվածքին»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Կիևում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ մոտ ժամանակներս անպայման կստորագրի լյուստրացիայի մասին օրենքը:
‘