‘
Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակ շնորհելու վերաբերյալ և այն ուղարկել է ստորագրելու նախագահին, տեղեկացնում է խորհրդարանի կայքը:
Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի խորհրդարանը օրենք է ընդունել Դոնբասի որոշ շրջանների իշխանություններին հատուկ լիազորություններ տալու և վերականգնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Երաշխավորվում է ցանկացած լեզվի կիրառությունը և անդրսահմանային համագործակցությունը Ռուսաստանի հետ այդ շրջաններում, որոնց ցանկը որոշում են ուկրաինական հատուկ ծառայությունները: Դոնբասում հակամարտության մասնակիցների նկատմամբ կիրառվում է համաներում, իսկ դեկտեմբերի 7-ին նախատեսվում է տեղական ընտրությունների անցկացում:
Մինչդեռ ԴԺՀ աշխարհազորայինները բազմիցս հայտարարել են, որ հանրապետությունում չեն անցկացվի ընտրություններ, որոնք նշանակվել են ուկրաինական իշխանությունների կողմից: Փոխանցում է ria.ru-ն:
‘