‘Տվերում 40 կմ երկարությամբ խցանման պատճառով վարորդները ծանր իրավիճակում են հայտնվել’

668

Տվեր տանող М-10 «Россия» ավտոմայրուղում առատ ձյան պատճառով 40կմ երկարությամբ ավտոճանապարհային խցանում է առաջացել: Մեքենաների վարորդները ծանր իրավիճակում են հայտնվել: Վերջացել է սնունդը և ջուրը: Շրջակայքում հակասանիտարական վիճակ է, հայտնում է newsru.com-ը:

Քաղաքի շրջակայքում ստեղծված իրավիճակը ճգնաժամի է հանգեցրել նաև քաղաքի ներսում. խցանման պատճառով ձնամաքրման սարքավորումները պարզապես չեն կարողանում տեղաշարժվել: 

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Մի քանի օրից կստորագրվի ԵՄ մուտքի վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայում ծխախոտը վաճառվում է սարսափելի նկարներով (լուսանկարներ)’