‘Տրայան Խրիստեա. Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի գծով ԵՄ քաղաքականությունն առաջիկայում չի փոխվի ‘

990

Չեմ կարծում, որ առաջիկայում կփոխվի հայ-թուրքական հաշտեցման գործընթացի գծով Եվրամիության քաղաքականությունը: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, կապված հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նման կարծիք է հայտել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Խրիստեան:

«ԵՄ միշտ էլ ընդգծել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների նորմալացնելու կարևորությունը և օժանդակել այդ գործընթացին: Չեմ կարծում, որ ԵՄ այդ քաղաքականությունը մոտ ապագայում կփոխվի»,-նշել է նա:

Նշենք, որ իր ելույթում Սերժ Սարգսյանը, խոսելով Անկարայի կողմից արձանագրությունների վավերացումը մերժելու մասին, հայտարարել էր. «Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»:

Նախորդ հոդվածը‘Լիսկային դիմավորելու ժամանակ զոհեր և վիրավորներ չեն եղել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Քննիչը օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել կալանավորի հաղորդմանը’