‘Տրայան Հրիսթեա. Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշռադատման փուլում են գտնվում’

755

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կշռադատման փուլում են գտնվում, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

«Մենք Հայաստանի իշխանությունների հետ միասին, հայ հասարակության, միջազգային գործընկերների, Եվրամիության անդամ երկրների և եվրոպական կառույցների հետ համատեղ գտնվում ենք կշռադատման փուլում: Մենք չեն կարող մեկ վայրկյանում համագործակցության հետագա ձևաչափի վերաբերյալ որոշում կայացնել: Այժմ մենք քննարկում ենք, թե ինչ ոլորտներում մենք կարող ենք համագործակցել Հայաստանի հետ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու վերջինիս որոշումից հետո, համագործակցության որ ոլորտները չեն հակասի այդ ինտեգրման և կարող են  հետագա փոխգործակցության զարգացման հիմք հանդիսանալ: Ինչպիսին էլ լինեն բանակցությունների արդյունքները, հուսով եմ, դրանք մոտ ժամանակներս հայտնի կդառնան, բայց ամեն դեպքում մենք պետք է իրականացնենք Վիլնյուսյան պայմանավորվածությունները»,- նշել է դիվանագետը: Այս համատեքստում նա ավելացրել է, որ գոյություն ունի Վիլնյուսի գագաթնաժողովում հաստատված որոշակի մանդատ, որն այժմ իրականացնում ենք` կառավարությունից և քաղաքացիական հասարակությունից հայ գործընկերների հետ համատեղ:

Նա նաև անհամաձայնություն է հայտնել այն առնչությամբ, որ գործնական քայլեր չեն ձեռնարկվում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: «Վիլնյուսի գագաթնաժողովից հետո քննարկումներ են տեղի ունեցել գյուղատնտեսական ոլորտում, տարբեր թվինինգ-ծրագրերում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շուրջ»,- նշել է նա: Միաժամանակ Հրիսթեան դժվարացել է նշել այդ փուլի ավարտի հստակ ժամկետները` նշելով, որ այն քրտնաջան աշխատանք է պահանջում:

Նախորդ հոդվածը‘ՖՒՖԱ-ի ռեյտինգում Հայաստանը նահանջել է, իսկ իսպանացիների տեղը զբաղեցրել են գերմանացիները’
Հաջորդ հոդվածը‘Անրի Ռենո. Մենք ցավ ենք ապրում, երբ շփման գծում տհաճ միջադեպեր են տեղի ունենում’