‘Տրանսպորտային միջոցների գրանցումը տեխնիկական պատճառներով դադարեցվել է. ՃՈ’

1541

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:

Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու և 20.11.2014 թ. ժամը 09.00-ից աշխատանքները վերսկսելու  համար:

 

Նախորդ հոդվածը‘Նոր վարկ՝ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար’
Հաջորդ հոդվածը‘Սեպուհի աճյունասափորը հողին կհանձնվի Եռաբլուրում’