‘Տրանսպորտի թանկացման դեմ բողոքողներին խոչընդոտում են «թաղի խուժանները» (տեսանյութ)’

5883

Ինչպես և երեկ, այսօր ևս մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքի տարբեր կանգառներում՝ կոչ անելով մարդկանց չվճարել 150 դրամ: Այսօր՝ Մաշտոց Ամիրյան խաչմերուկի կանգառի մոտ ակցիայի մասնակիցները թռուցիկներ են բաժանել համապատասխան գրությամբ և բանավոր կոչ անելով վճարել 100 դրամ: Այդ ժամանակ Նրանց է մոտեցել տեսանյութի «հերոսները» և սկսել են պոկել թռուցիկենը: Մասնակիցները մոտեցել են վերջիններիս և հետաքրքրվել , թե ինչու են նրանք պոկում թռուցիկները: Թե ինչ եղավ հետո դիտեք տեսանյութում:

Ի դեպ, որոշ տեղեկություններով տեսնյությում պատկերաված երիտասարդներից մեկը՝ երեկ մեկ այլ կանգառում իրեն լկտի պահող, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին խոչընդոտող «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի որդին է:

Նշենք նաև, որ բոլոր խոչընդոտողները, թե իրենց պահվածքով, թե արտաքին տեսքով, թե բառապաշարով խիստ նման են ընտրությունների օրը տեղամասերի մոտ հավաքվող և ընտրությունների բնականոն ընթացքը խոչընդոտող «թաղի խուժանին»:

Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկոն մարդկանց անվճար տեղափոխում է իր մեքենայով եւ հորդորում չվճարել 150 դրամ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուղևորներին վիրավորող վարորդներն արժանի հակահարված են ստանում (տեսանյութ)’