‘Տրանսպորտի վարչության պետը ներողություն է խնդրում’

4558

Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը News.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե ներողություն է խնդրում, եթե վիրավորել է լրագրողի:

«Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ես ներողություն եմ խնդրում, իմ նպատակ չէր որեւէ մեկին վիրավորելը, ես  չէի կարող իմանալ, որ նա լրագրող է»,- ասել է Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին iLur.am-ի լրագրողը այսօր փորձել էր հարց տալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է արել եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել: 

Դրանից հետո Նավասարդյանը հայտարարել էր, թե ինքը ոչ թե հայհոյել էր, այլ իբր ցանկացել էր ասել «գնա, ես քու ներվերը չունեմ», ուղղակի «ներվերը չունեմ» արտահայտությունը չէր հասցրել ասել: Նա հայտարարել էր, թե ինքը ներվայնացել էր, քանի որ մեր լրագրողն իբր անպարկեշտ արտահայտություններով հետապնդել էր իրեն:

Այնինչ, դրանից հետո մեր կողմից հրապարակված ամբողջական տեսանյութում երեւում էր, որ մեր լրագրողը «կներեք» ասելով ընդամենը փորձել է հարց տալ Նավասարդյանին: 

 

Նախորդ հոդվածը‘Բողոքի ինքնաբուխ «մինի-ակցիաներ»՝ Երեւանի փողոցներում. Freecar ակցիան թափ է հավաքում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի ոստիկանապետը ուզում է ակտիվիստների կողակիցը դառնալ (տեսանյութ)’