‘
Այսօր առավոտյան «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի մի քանի անդամների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադարձավ մեր կայքի լրագրողի հետ երեկ տեղի ունեցած միջադեպին:
Yerkir.am-ի հետ զրույցում Նավասարդյանը հայտարարել է, թե ինքը ոչ թե հայհոյել է, այլ՝ ասել է. «գնա, ես քու…»:
Նավասարդյանն ասել է, թե ինքը ցանկացել է ասել՝ «գնա, ես քու ներվերը չունեմ», սակայն չի հասցրել արտաբերել վերջին բառերը:
Մանրամասները՝ տեսանյութում
‘