Տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած մարզիչների տասնյակը

446

Transfermarkt-ը կազմել է 21-րդ դարում տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած մարզիչների տասնյակը։

Առաջին տեղում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը տարբեր թիմերում ձեռք է բերել 1,72 միլիարդ եվրոյի 104 խաղացողի։

Հաջորդ տեղում է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան, որը ձեռք է բերել 67 ֆուտբոլիստի 1,6 միլիարդ եվրո ընդհանուր գումարով։

Լավագույն եռյակը եզրափակում է իտալացի Կառլո Անչելոտին՝ 84 խաղացող, 1,35 միլիարդ եվրո։

Տասնյակում են նաեւ չիլիացի Մանուել Պելեգրինին (90 խաղացող, 1,16 միլիարդ եվրո), իտալացի Մասիմիլիանո Ալեգրին (96 խաղացող, 1,08 միլիարդ եվրո), արգենտինացի Դիեգո Սիմեոնեն (69 խաղացող, 1,04 միլիարդ եվրո), իտալացի Անտոնիո Կոնտեն (84 խաղացող, 967 միլիոն եվրո), իսպանացի Ֆեդերիկո Վալվերդեն (53 խաղացող, 855 միլիոն եվրո), ֆրանսիացի Արսեն Վենգերը (79 խաղացող, 850 միլիոն եվրո) եւ իսպանացի Ունաի Էմերին (74 խաղացող, 847 միլիոն եվրո)։

Նախորդ հոդվածը10 ուժեղագույն ֆուտբոլիստներ, որոնք բաց կթողնեն ԱԱ-2022-ը
Հաջորդ հոդվածըԲենզեման պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»